«Իրավունք». Գյուղապետերը թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ հավաքելու գործը սկսել են. ԲՀԿ-ականները զարմանալիորեն լռում են


09:15 , 28 նոյեմբեր, 2018
«Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել:

Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետների գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում:

Զարմանալիորեն կամ խիստ տրամաբանորեն այս մասին լռում են ԲՀԿ-ականները, որոնք ևս մի շարք գյուղերում ունեն իրենց համայնքապետերը, որոնք բնականաբար, որևէ ընտրության անմասն չեն մնացել ձայներ բերելու գործընթացից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: