«Հրապարակ». Վանաձորում ավտոբուսներով պետական տարբեր hիմնարկների աշխատակիցների՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, տարել են «Իմ քայլի» քարոզարշավին


09:00 , 28 նոյեմբեր, 2018
«Չնայած Նիկոլ Փաշինյանի հա­կադարձումներին, ՀՀԿ-ն պն­դում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին: Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկ­ների աշխատողներին տանում «Իմ քայլի» հա­վաքներին: 

«Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում մի քանի ավտոբուսներով պետա­կան աշխատողներ՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, ինչպես կասեին՝ «կուլտուրա­կան» ուղեկցում էին հրապարակներ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: