08:43 , 28 նոյեմբեր, 2018Tert.am-ը գրում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կերչի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով կարող է չեղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը նախատեսվում անցկացնել Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես փոխանցում է TACC-ը, Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ սպասում է միջադեպի հետ կապված «լիարժեք զեկույցին», որը պետք է ներկայացնի նախագահի ազգային անվտանգության հարցերով զբաղվող թիմը:
«Այն (զեկույցը – Tert.am) բավական որոշիչ նշանակություն կունենա», - ասել է Թրամփը The Washington Post թերթին տված հարցազրույցում՝ հավելելով. «Գուցե ես հանդիպում չունենամ (Պուտինի հետ – Tert.am): Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես առհասարակ ագրեսիա չեմ ուզում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ