«Բայց զգո՞ւմ եք, ժողովուրդ, որ էս նախընտրական քարոզ կոչեցյալն առայժմ չի ծառայում իր բուն նպատակին»․ Արման Աբովյան


09:00 , 28 նոյեմբեր, 2018

Բայց զգո՞ւմ եք, ժողովուրդ, որ էս նախընտրական քարոզ կոչեցյալն առայժմ չի ծառայում իր բուն նպատակին։
Ծրագրային դրույթներին անրադառնում են հիմնականում մի երկու կամ երեք ուժեր, մնացածը պարզապես տուրուդմփոցի մեջ են։

Հասկանում եմ, որ կան կուսակցություններ, որոնց նպատակն ընդամենը շուխուռ բարձրացնելով ինչ-որ դիվիդենտներ բռնելն է:

Ու մեկ էլ մի բան․ նկատե՞լ եք, որ նվազագույն շանսեր ունեցող ուժերն առաջ են բերում այն թեզը, թե նորընտիր Ազգային ժողովը երկար կյանք չունի։ Ու մեկ էլ հարցնես էլի իրենց՝ հարգելիներս, բա որ նոր Խորհրդարանը երկար կյանք չունի, ինչո՞ւ եք համառորեն փորձում ներթափանցել «անհույս» Խորհրդարան։

Պարադոքս)