5 բույր, որոնք կարող են շատ արագ բարձրացնել ձեր տրամադրությունը


06:14 , 28 նոյեմբեր, 2018

Հոտն ու համը շատերի վրա են ազդեցություն ունենում։ Հավանաբար դուք ունեք որևէ բույրի հիշողություն, որը միանգամից ձեզ տանում է դեպի մանկություն։ Բույրը կարող է ասոցացվել նաև մարդկանց կամ իրադարձության հետ, ավելին՝ հաճելի բույր ձեզ կարող է ազատել տխրությունից և ձանձրույթից։ Համաձայնվեք, որ արոմաթերապիան իրոք հրաշք է։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր բույրերն են ունակ ուրախացնելու և թարմացնելու։

Շոկոլադ

Հայտնի է, որ շոկոլադը շատ համեղ է, իսկ սև շոկոլադը՝ նաև օգտակար։ Իսկ ի՞նչ կասեք նրա բույրի մասին։ Շոկոլադն, անկասկած, կթարմացնի ձեզ, և դուք միանգամից էներգիայի հոսք կզգաք։

Սուրճ

Շատերն են խոստովանում, որ սուրճի բույրն ավելի հաճախ ասոցացվում է պաշտպանվածության, հարմարավետության զգացողության հետ։

Եթե անգամ դուք սուրճի սիրահար չեք, և դրա բույրը ձեզ մոտ ոչինչ չի առաջացնում, ամեն դեպքում այն ազդում է ձեզ վրա՝ իջեցնում է անհանգստության աստիճանը և սթրեսը։ Արոմաթերապիան գործում է։

Լավանդա

Լավանդան նուրբ և թարմացնող բույր ունի, այդ իսկ պատճառով էլ այն շատ են օգտագործում մոմերի և եթերային յուղեր պատրաստելու համար։ Այն հանգստություն է պարգևում և օգնում է պայքարել անհանգստության և սթրեսի դեմ։ Իմիջիայլոց, ֆրանսիացիներն այն ավելացնում են նաև ապուրների մեջ, ինչպես նաև բանջարեղենային, ձկնային և անգամ մսային ուտեստներին։

Վարդ

Այս ծաղիկը կարելի է համարել բոլոր բույրերի մեջ ամենասիրվածը։ Երբ դուք տեսնում եք վարդի փունջ, հավանաբար միանգամից ցանկանում եք զգալ նրա բույրը։

Անանուխ

Անանուխի բույրը միաժամանակ և՛ թարմացնում է, և՛ նվազեցնում է սթրեսը։ Անանուխով թեյն էլ է շատ հայտնի և օգտակար։ Այն ոչ միայն հանգստացնում է և բարելավում մարսողական համակարգը, այլ նաև ձեր աշխարընկալումը դրական է դարձնում։