««Իմ քայլը» դաշինքի միակ փրկությունը Նիկոլին միկրոֆոնի մոտ չթողնելն ա». Նարեկ Սամսոնյան


00:18 , 28 նոյեմբեր, 2018
«Իմ քայլը» դաշինքի միակ փրկությունը Նիկոլին միկրաֆոնի մոտ չթողնելն ա, լրիվ լուրջ եմ ասում: Լուրջ չի, հավատացեք լուրջ չի էն, որ երկրի փաստացի առաջնորդը հոգեպես այսքան անհավասարակշիռ է: Տղերք և աղջիկներ, օգնեք ձեր առաջնորդին, դիմեք որակյալ հոգեբանի կամ ինքներդ հոգեբանական աջակցություն ցույց տվեք Նիկոլին, իրոք դրա ժամանակն ա: Երկրի առաջնորդին էդ բառապաշարն ու էդ հոգեբանական անհավասարակշիռ վիճակը հարիր չէ: Լուրջ մտածեք սրա մասին... Չի կարելի բովանդակային քննադատությանը պատասխանել լուտանքով, հայհոյանքով, սպառնալիքով ու փողոցային բառապաշարով: