Չինաստանում արտադրվել է սմարթֆոն, որն աշխատում է նոր օպերացիոն համակարգով


04:12 , 28 նոյեմբեր, 2018

Huawei-ը սկսել է փորձարկել իր նոր Honor Play սմարթֆոնը, որի օպերացիոն համակարգը ոչ թե Android է, այլ Google-ի հետ համատեղ մշակած Fuchsia-ն։

Fuchsia-ի մասին համեմատաբար թարմ տեղեկություններ են դուրս եկել 2018 թվականի ամռանը։ Սպասվում է, որ այն աստիճանաբար փոխարինելու է Android համակարգին։ Այն աշխատելու է նաև համացանցին միացված այլ «խելացի» իրերի հետ։

Google-ի նոր օպերացիոն համակարգի համաշխարհային տարածումը նախատեսվում է 2023 թվականին։ Հայտնի է, որ Android-ի համար ստեղծված բոլոր հավելվածներն աշխատելու են նաև Fuchsia օպերացիոն համակարգի միջավայրում։