Ամենաիսկական սերը գուցե այն սերն է, երբ սիրում ես ըստ քեզ՝ քեզ չհամապատասխանող մեկին


10:31 , 14 ապրիլ, 2012

Իսկ գուցե ամենամեծ, ամենաիսկական սերն էն սերն ա, երբ սիրում ես ըստ քեզ՝ քեզ չհամապատասխանող մեկին, քո կարծիքով՝ տգեղ մեկին, քո համոզմամբ՝ քեզ անարժան մեկին... էլ չեմ ասում՝ քո «թշնամուն»: Հը՞: Լուրջ: Ու կոնկրետ պրակտիկ, առօրեական հետեւանք-ենթաիմաստ ունի ասածս. ունեմ հրաշալի ընկերներ, տղա թե աղջիկ, ովքեր «չեն գտնում» «իրենց կեսին»... իբր էլի: Մի՞թե դա սիրելու, իսկապես սիրելու, անձնվիրաբար սիրելու անկարողության խոստովանություն չի... Հիշեցի Աստվածաշնչից նման մի միտք՝ «Եւ եթէ սիրէք դուք զսիրելիս ձեր, զի՞նչ շնորհ է ձեր, զի եւ մեղաւորք սիրեն զսիրելիս իւրեանց: Եւ եթէ բարի առնէք բարերարաց ձերոց, ո՞ր շնորհ է ձեր, զի եւ մեղաւորք զնոյն գործեն»: