«Սիմփսոնների» սցենարիստը պատմել է մի շարք տաբուների մասին, որոնք երբեք չենք տեսնի մուլտսերիալում


03:13 , 28 նոյեմբեր, 2018

Երևի թե աշխարհում ամենահայտնի մուլտսերիալը «Սիմփսոններն» է, քանի որ դժվար գտնեք մեկին, ով չի նայել գեթ մեկ սերիալ։ Մուլտիպլիկացիոն սերիալի սցենարիստը պատմել է մուլտսերիալում առկա արգելված թեմաների և տաբուների մասին, որոնք երբեք չեն անտեսվելու։

«Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում սցենարիստ Մայք Ռեյսը պատմել է, թե ինչու է այն այդքան հանրաճանաչ և բացահայտել է մի գաղտնիք, թե ինչ երբեք տեղի չի ունենա Մարջի և Գոմերի միջև։ Նա նշել է, որ Գոմերի և Մարջի ամուսնությունում երբեք տեղի չի ունենա դավաճանություն։ Տաբու է համարվում նաև դպրոցներում կրակահերթեր արձակելը, քանի որ այն ԱՄՆ-ի համար շատ սուր թեմա է։

Ռեյսի կարծիքով՝ հեռուստադիտողը կարող է սերիալի ցանկացած հատված դիտել և չհասկանալ, թե որ թվականին է այն դուրս եկել։ Ըստ նրա՝ 1989 թվականից հեռուստաէկրաններին գտնվող «Սիմփսոնները» սիրելի են այն պատճառով, որ հեռուստադիտողը մեծ հետաքրքրություն ունի ընտանեկան շոուների հանդեպ։ Սցենարիստի կարծիքով՝ նրանց միշտ կգնահատեն։