ՔՈ ՍԴԿ-ն մանդարին է բաժանել երեք վարչական շրջանում


20:20 , 27 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Քարոզարշավի երկրորդ օրը  Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախընտրական ծրագիրը ներկայացրել, հանդիպումներ է ունեցել ու մանդարին բաժանել Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններում։

Այսօր կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի՝ սոցիալական ոլորտին վերաբերող հատվածը։

«Հաշվի առնելով այս ընտրությունները ծրագրային և քաղաքական դարձնելու անհրաժեշտությունը, ցանկանալով քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել ծրագրերը՝ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը ամեն օր կհրապարակի նախընտրական ծրագրի ոլորտային մեկ բաժին։ Միասին քաղաքականացնենք քաղաքականությունը»,-նշում են կուսակցությունից։

Ծրագրի այդ բաժնում տեղ է հատկացված նաև կանանց պաշտպանության հարցերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։