Նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահակը մեղադրվում է ավելի քան 36 հազար մարդու սպանություններին մասնակցելու մեջ


20:00 , 27 նոյեմբեր, 2018

Գերմանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 95-ամյա գերմանացուն, որին համարում է Ավստրիայում Մաութհաուզեն ազգային համակենտրոնացված ճամբարում ավելի քան 35 հազար դատապարտյալների սպանությանը մասնակից լինելու մեջ։ Մեղադրյալի անունը ամբողջությամբ չի հրապարակվում, հանրային նյութերում նրան անվանում են Հանս Հ․`գրում է BBC-ն։

Նա ծառայել է ՍՍ-ում և 1944թ․ կեսերից մինչև 1945թ․ սկիզբը Մաութհաուզենում պահակ է եղել։

Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Հանս Հ.-ն մասնակցել է բանտարկյալների զանգվածային կոտորածին: Ներկա պահին մեղադրյալի կամ նրա պաշտպանյալի կողմից ոչ մի մեկնաբանություն չի եղել:

Ավստրիայի նացիստական համակենտրոնացման ճամբարներից ամենամեծում՝ Մաութհաուզենում պահվող 190 հազար բանտարկյալների կեսը սպանվել են: Հանս Հ.-ն մեղադրվում է նրանցից 36,223-ի մահվան մեջ ներգրավված լինելու մեջ:

Լինց քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճամբար ուղարկում էին նացիստական կառավարության թշնամիներին: Նրանք մահանում էին անմարդկային աշխատանքային պայմաններից, ցրտից, սովից, մահացու ներարկումներից, նրանց թունավորել են գազային խցերում և գնդակահարել։

Դատախազությունը պնդում է, որ մեղադրյալը իմացել է ոչնչացման բոլոր մեթոդները և այն սարսափելի պայմանները, որոնցում պահվել են բանտարկյալները: Բեռլինի դատախազությունից ստացված հայտարարության մեջ ասվում է, որ Հանս Հ.-ն ուղղակիորեն մասնակցել է հազարավոր սպանություններին կամ նպաստել դրանց կատարմանը: Այժմ Բեռլինի դատարանը պետք է որոշի, թե արդյոք այս գործի վերաբերյալ գործընթացը կսկսվի: