Վշտահար փեսան հարսանիքը կազմակերպել է մահացած աղջկա դիակի հետ


17:20 , 27 նոյեմբեր, 2018

Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլնադ նահանգում անսովոր հարսանիք է տեղի ունեցել: Վշտահար տղամարդն ամուսնացել է ավտովթարի զոհ դարձած սիրելլի դիի հետ, հաղորդում է The Mirror-ը:

24-ամյա տղամարդն ըստ ավանդույթի սինթուրի կարմիր փոշի է լցրել հարսնացուի վարսաբաժանին և երդվել, որ ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի սիրային հարաբերություններ չի ունենա: Արարողությանը մասնակցել է փեսայի մայրը՝ հույս չունենալով տարհամոզել որդուն: