Թույլ մի տվեք՝ մեզ հետ անեն այն, ինչ անում են առնետների հետ


10:29 , 1 հունիս, 2013

Քանի որ այսօր առանց իմ կամքի հանկարծ հայտնվեցի մի թմբուկի մեջ, ուր այլոց խաղերի պատճառով հայը դարձել է հայի թշնամին, ակամայից մտաբերեցի ամիսներ առաջ իմ պատասխաններից մեկը, որը կուզենամ կրկին վերհիշեցնել։

ՀԱՐՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ

Հարց
• ԵՍ ՈՒՆԵՄ ՀԵԹԱՆՈՍ ԸՆԿԵՐՆԵՐ... ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱ ԵՄ ԵՂԵԼ ՆՐԱՆՑ ՏՈՆԵՐԻՆ ԳԱՌՆԻՈՒՄ, և որպես մարդ և որպես ՀԱՅ ՇԱՏ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ...... ԱՐԴՅՈՔ ԴԱ ՄԵ՞ՂՔ Է: Եթե չեմ սխալվում, նման խոսքեր կան, որ հեթանոսների հետ սեղան չնստել, եթե չեմ սխալվում
• Այսօր
00:05
ՊԱՏԱՍԽԱՆ
Ընկերությունը չէ, որ ձևավորում է մեղքի գաղափարը, այլ համոզումն ու հավատամքը, ապրածդ կյանքը՝ թե ինչպիսին է այն։ Եթե հավատամքիդ մեջ պակասում է համոզվածությունդ, նվիրվածությունդ և հետևողականությունդ, ինչ կրոնի էլ հետևես, միևնույն է, ոչինչի չես հասնի։ Կմնաս գաղափարի հետևորդ, բայց ոչ գաղափարի կրողը...

Մտածենք, գուցե փոխվենք։ Այլապես մեզ հետ կանեն այն, ինչ անում են առնետների հետ։ Երբ ուզում ես առնետներին վերացնել, մի քանիսին պահում ես թակարդի մեջ սոված և օրեր հետո բաց ես թողնում։ Սոված առնետները, հասնելով իրենց որջ, հոշոտում են միմյանց, մինչև վերջին առնետները։