Ինչ են նշանակում եվրոպական երկրների անվանումները


22:45 , 27 նոյեմբեր, 2018

Եվրոպական երկրների հայկական անվանումները միշտ չէ, որ հնչում են այնպես, ինչպես դրանք արտաբերում են տեղաբնիկները։ Ահա թե ինչպես են հնչում այդ անունները և ինչ են իրականում նշանակում։

Բելառուս (Беларусь)

«Белая Русь» անվանումը XIII դարում պատկանում էր այն տարածքներին, որոնց մի մասն այսօր մտնում է Բելառուսի տարածքի մեջ։ Հնարավոր է՝ «белые» բառով բնորոշում էին ռուսական հողերը, որոնք կախյալ չէին ո՛չ թաթար-մոնղոլներից, ո՛չ լիտվացիներից։

Բոսնիա և Հերցեգովինա (Bosnia i Hercegovina)

Բոսնիան առաջացել է Բոսնա գետի անվանումից, իսկ Հերցեգովինան՝ «герцог» բառից, որը համարժեք է հայերեն դուքս բառին։

Վատիկան (Vaticano)

Բլուրը, որի վրա գտնվում է Վատիկանը, հին ժամանակներից ի վեր կոչվում է Vaticanus: Այս վայրը հատկացված էր մարգարեներին։

Լիխտեյնշտեյն

XVIII դարի սկզբին Լիխտեյնշտեյնի (Liechtenstein) հողերը ձեռք բերեց իշխան Հանս-Ադամ Լիխտեյնշտեյնը։ 1719 թ. կազմավորված պետությունը կոչվեց հենց նրա անունով։

Լյուքսեմբուրգ (Lëtzebuerg)

Պետությունն անվանվեց նրա մայրաքաղաքի անունով, որը կառուցվել էր Լյուցիլինբուրգ հին հռոմեական ամրոցի տեղում, ինչն էլ իր հերթին նշանակում է «փոքր քաղաք»։

Մոնակո (Monaco)

Անվանումն առաջացել է հունարեն «մոնոյկոս» բառից։ Այդպես էր կոչվում այն շրջանը, որը հերոս Հերկուլեսի երկրպագության վայրն էր։ Մոնոյկոսը Հերկուլեսի կեղծանուններից մեկն էր։

Ֆրանսիա (France)

Պետությանն անվանումն առաջացել է պետության անվանումից, որը ստեղծվել է Եվրոպայում ֆրանկերի ցեղի կողմից V դարից հետո։

Իսպանիա (España) 

Անվանումն առաջացել է փյունիկերեն «Ի-շպանիմ»՝ «նապաստակների ափ» արտահայտությունից։ Ավելի նոր տեսակետի համաձայն՝ անվանումը ծագել է բասկերեն «espana»՝ ելուստ բառից, ինչը կարող է կապված լինել Պիրենեյան թերակղզու տեսքի հետ։

Նորվեգիա (Norge, Noreg)

Հինսկանդինավյան լեզուներում Norðrvegr բառը նշանակում էր «ուղի դեպի հյուսիս»։ Այս ճանապարհով նորմանները դուրս էին գալիս հյուսիսային ծովեր։