13:30 , 27 նոյեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը, խոսելով ընթացիկ մրցաշրջանում թիմի նպատակների մասին, ընդգծել է, որ «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան թիմից շատ ավելի ուժեղ է.
«Այժմ մենք մտածում ենք մրցաշրջանը լավագույն քառյակում ավարտելու, ոչ թե չեմպիոնության մասին: Մենք գիտենք, որ այժմ «Մանչեսթեր Սիթին» «Չելսիից» շատ ավելի ուժեղ է:
Ինչո՞վ: Մի շարք գործոններով` գնդակի տեղաշարժը վերահսկելու ունակությամբ, գոլային պահերն իրացնելու բարձր ցուցանիշով, գուցե նաև պաշտպանությունով: Նրանք թոփ-ֆուտբոլիստներ ունեն:
Իհարկե, «Սիթին» աչքի է ընկնում նաև կայունությամբ: Նրանց հաջողվել է հաղթական ռիթմի մեջ մտնել դեռևս նախորդ մրցաշրջանում: Մենք պետք է «Սիթիից» օրինակ վերցնենք»,- Ազարի խոսքը մեջբերել է The Telegraph-ը:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» 28 միավորով չորրորդ տեղում է: