Վրացական հայտնի ԶԼՄ-ների հարցումների համաձայն` կհաղթի Սալոմե Զուրաբիշվիլին


13:10 , 27 նոյեմբեր, 2018
Yerkir.am-ը գրում է.
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը,  ավելի մեծ շանսեր ունի հաղթելու: Այդ մասին են վկայում վրացական հայտնի ԶԼՄ-ների` ipn.ge-ի, ambebi.ge-ի և  kvirispalitra.ge-ի,  անցկացրած հարցման տվյալները. հայտնում է Sputnik Грузия-ն:
Այսպես` հարցվածների 53 տոկոսն ասել է, որ կքվեարկի Զուրաբիշվիլիի օգտին, իսկ 33 տոկոսը` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեի:  Մարդկանց 7 տոկոսը դեմ կքվեարկի երկուսին էլ:
Ընտրությունները կանցկացվեն վաղը` նոյեմբերի 28-ին: