«Պատերին տալ, ասֆալտին փռել» և նմանատիպ արտահայտություններն արդեն SPAM-ի են տանում քարոզարշավը


13:46 , 27 նոյեմբեր, 2018

Ինչպես բոլոր PR արշավների ժամանակ, այնպես էլ քաղաքական PR-ի մեջ կա SPAM հասկացությունը։ Հիմա «Իմ քայլ» դաշինքի քաղաքական PR-ի մասնագետները պետք է Նիկոլ Փաշինյանին զգուշացնեն, որ «պատերին տալ, ասֆալտին փռել» և նմանատիպ արտահայտություններն արդեն SPAM-ի են տանում քարոզարշավը։

Փաստացի, այդպես էլ չամփոփված 100-օրյակից հետո վարչապետի պաշտոնակատարի հռետորաբանությունը որևէ փոփոխության չի ենթարկվել, ժեստիկուլացիան և իմիջը նույնն են մնացել։

Հաշվի առնելով, որ մրցակից քաղաքական ուժերը նոր քաղտեխնոլոգիաներ են կիրառում, վստահ կարող ենք ասել, որ «Իմ քայլը» նմանօրինակ արշավով ձայներ է կորցնելու։