Երևանի ավագանու արտահերթ նիստը` ուղիղ


11:39 , 27 նոյեմբեր, 2018

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը: Նիստի օրակարգում 6 հարց է: Դրանցից մեկը վերաբերում է «Երևան-2800» մշակութային հիմնադրամի 47 միլիոն 463 հազար դրամ արժեքով գույքը որպես նվիրատվություն ընդունելու հարցը: 

Մեկ այլ որոշման նախագծով Երևան քաղաքի՝ 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով որոշում կկայացվի ներգրավել աուդիտորական ծառայություն։

Ավագանու անդամները որոշում կկայացնեն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց անվանակոչելու հարցի հետ կապված: