«Այս ընտրությունները որևէ լավ բանի չեն բերելու». Դավիթ Շահնազարյան. LIVE


11:03 , 27 նոյեմբեր, 2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարը՝ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիս է հրավիրել: 

Մամուլի ասուլիսի ընթացքում նա անդրադառնում է առաջիկա ԱԺ ընտրություններին ու քարոզարշավին, ինչպես նաև ՀՀԿ-ի անելիքներին:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ասել է, որ այս ընտրությունները որևէ լավ բանի չեն բերելու: «Ընտրությունների արդյունքներն արտահայտելու են քաղաքական խճանկարն այդ պահին, մեկ ամիս, երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ»,- ասաց նա: Ըստ Շահնազարյանի՝ ՀՀԿ-ն արել է երկու կարևորագույն քայլ՝ ի շահ պետության: