Հայաստանում բնական հյութերի արտադրությունը 7%-ով նվազել է


21:20 , 26 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է  7 մլն 955.7 հազար լիտր բնական հյութ: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 7%-ով:

Ըստ վիճակագրության՝  նշված ժամանակահատվածում արտադրվել է 7 մլն 572 հազար լիտր մրգահյութ՝ նվազելով 3%-ով, իսկ տոմատի հյութերի արտադրության ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 48.9%-ով՝ կազմելով 383.7 հազար լիտր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։