Սիրիայի նախագահն ինը նախարարների Է փոխել կառավարության կազմում


18:10 , 26 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոյեմբերի 26-ին վերադասավարումներ Է կատարել նախարարների կաբինետում՝ փոխելով ինը նախարարությունների ղեկավարների, այդ թվում՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ՝ ներքին գործերի նախարարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ասադի մամուլի ծառայությունը:

Ծառայության հրապարակած ցուցակի համաձայն, ներքին գործերի նախարարության նոր ղեկավար Է նշանակվել Մուհամադ Հալիդ ար Ռահմոնը, որն այդ պաշտոնում փոխարինել Է Մուհամադ աշ Շաարին: Աշ Շաարը ՆԳՆ-ն գլխավորում Էր 2011 թվականից: Նաեւ նշանակվել են զբոսաշրջության, կրթության, ջրային ռեսուրսների, ներքին առեւտրի եւ սպառողների պաշտպանության, բարձրագույն կրթության, բնակարանային շինարարության, արդյունաբերության եւ կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունների նոր ղեկավարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: