Հայկական քաղաքական իրողության մեջ չկա երկրորդ ուժ, որն ավելին է արել Հայաստանի տնտեսության զարգացման համար, քան «Բարգավաճը»


13:55 , 26 նոյեմբեր, 2018

Մեկնարկեց քարոզարշավը։ Խոստումներ, բոցաշունչ ելույթներ, անգամ երդումներ. ինչ ասես՝ այս օրերին մեզ չեն մատուցի քաղաքական ուժերը, սակայն հիշե՛ք մի պարզ իրողություն․ մեզ երեսուն տարի կերակրել են միայն և միայն խոստումներով, և ոչ մի բան չի փոխվել։ Այսօր մենք ունենք շանս ընտրելու մի ուժի, որի ԻՐԱԿԱՆ աշխատանքը միշտ եղել է ավելին, քան պարզապես խոստումներ։

Երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ես ընտրեցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ես պատասխանում եմ միայն մի բան՝ հայկական քաղաքական իրողության մեջ չկա երկրորդ ուժ, որն արել է ավելին Հայաստանի տնտեսության զարգացման համար, քան «Բարգավաճը»։ Այսօր Հայաստանի քաղաքացին ցանկանում է մի բան՝ ունենալ արժանավայել աշխատանք և ապրել սոցիալապես ապահով պայմաններում։ Այս ամենը հնարավոր է ապահովել միայն և միայն արմատական տնտեսական բարեփոխումների արդյունքում, այլ կերպ ասած՝ քաղաքաքան հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, և ես համոզված եմ, որ «հեղափոխությունը» ի զորու է անելու միայն «Բարգավաճ Հայաստանը»։