Սա պետք է լինի հեղափոխական ընտրություն հնի ու նորի միջև. «Լուսավոր Հայաստանը» Սյունիքում և Երևանում


13:00 , 26 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

«Lուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն ինչպես և հայտարարել էր՝ անցկացնում է երեկ մակարդակով՝  համապետական, երևանյան և ռեյտինգային։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ համապետական  քարոզարշավը մեկնարկել է  Սյունիքի մարզից՝  Ագարակ քաղաքից, նախատեսված է այց Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս: Իսկ  երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։ Այն սկսվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանից՝ Գայի արձանի մոտակայքից:

«Սա պետք է լինի հեղափոխական ընտրություն հնի ու նորի միջև:  Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը: Այդ ընտրությունը շատ հստակ է լինելու, ամբողջ երեք տարի ձեզ համար աշխատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատվով անցել է քաղաքական կարճ, բայց բովանդակալից ճանապարհը»,-ասել է  Մանե Թանդիլյանը: