Արամ Ա-ն պարգևատրել է Էվերեստի գագաթին Աստվածաշունչն ու հայկական դրոշը զետեղած հայ լեռնագնացին


12:10 , 26 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով է պարգևատրել լեռնագնաց Արա Խաչատուրյանին, որը բարձրացել էր Էվերեստ լեռն ու գագաթին զետեղել հայերեն Աստվածաշունչը, ինչպես նաև Հայաստանի, Լիբանանի և Ֆրանսիայի դրոշները: