Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննության օրն ու ժամը հայտնի է


11:50 , 26 նոյեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:  

Այս մասին տեղեկացրել է Քոչարյանի փաստաբանական թիմը:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն օրեր առաջ մասնակի բավարարել է դատախազության կողմից ներկայացված բողոքը, եւ խափանման միջոցի վերաբերյալ հարցը ուղարկել նոր քննության: