ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել Ազովի ծովում իրավիճակի սրման պատճառով


11:40 , 26 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրել է արտակարգ նիստ, որը քննարկելու է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև Կերչի նեղուցում իրավիճակի սրման պատճառը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ը դեսպան Նիկի Հեյլին: Ինչպես տեղեկացնում է Gazeta-ն, նիստը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 20.00-ին։

Արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով դիմել են Ուկրաինայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները։ Իրավիճակի սրման մեջ երկրներից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։

Ըստ տեղեկությունների, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում առգրավվել են Ուկրաինայի ռազմածովային նավատորմի 3 նավեր, որոնք խախտել էին սահմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ