Կենդանակերպի ամենաբարդ տղամարդիկ


07:46 , 26 նոյեմբեր, 2018

Կույս: Տղամարդ Կույսերը չափազանց պահանջկոտ են թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ, ինչի հետևանքով բավական բարդ է հարաբերություններ կառուցել նրանց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են քննադատելու կնոջը, մշտապես ինչ-որ բան սովորեցնելու: Բացի այդ՝ Կույսերը շատ խանդոտ են, նեղացկոտ, կարող են անմիաստ խնդիրներ ստեղծել: Բայց կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները կարողանում են հարթել անախորժություններն ու հաշտվել:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են վերահսկել, չեն սիրում զիջումների գնալ, հակված են սուր քննադատության: Սովորաբար զուսպ են ու լուրջ, տանը հաճախ վատ տրամադրություն են ունենում: Չեն սիրում ավելորդ ծախսեր, խնայող են, բայց Այծեղջյուրները նաև հուսալի են, ուժեղ, գործնական, նրանց կողքին կանայք պաշտպանված են զգում:

Ջրհոս: Հաճախ անուշադրության են մատնում սիրելիին ու շարունակում ապրել հագեցած սոցիալական կյանքով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում փոխվել հանուն սիրելիի: Ջրհոսների մեծ մասն ամուսնանում է առանց ցանկանալու հարմարվել զուգընկերոջը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են ամուսնալուծվում: Բայց եթե շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք և միանման կյանք եք վարում, Ջրհոսի հետ կապը կարող է երկար ու ամուր լինել:

Խեցգետին: Տղամարդ Խեցգետինները հուսալի են թվում, սակայն համատեղ կյանքի ընթացքում բացահայտվում են նրանց բնավորության մյուս կողմերը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, կամակոր, ինչի հետևանքով հաճախ թույլ մարդու տպավորություն են գործում: Խեցգետինները կարող են նաև բռնակալ լինել, քանի որ կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ռոմանտիկ են, կարողանում են ամբողջությամբ տրվել հարաբերություններին: