Կենդանակերպի 4 կանայք, ովքեր ցանկանում են ուժեղ տղամարդու տեսնել իրենց կողքին


04:13 , 26 նոյեմբեր, 2018

Կենդանակերպի այս նշանների կին ներկայացուցիչները պաշտպանության, աջակցության կարիք ունեն և ցանկանում են իրենց կողքին ուժեղ տղամարդու տեսնել:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց այնքան էլ լավ չեն զգում իրավիճակներում, երբ հարկավոր է պատասխանատվություն ստանձնել: Ձուկ կանանց մեծ մասը ցանկանում է ամբողջ կյանքում սիրել և սիրված լինել, տրվել երազանքներին և վայելել աշխարհի գեղեցկությունը: Կին Ձկներն ավելի, քան մյուսները, ուժեղ տղամարդու կարիք ունեն, նրանք ցանկանում են սիրված ու պաշտպանված զգալ:

Խեցգետին: Ամաչկոտ Խեցգետինները հաճախ են իրենց զգացմունքայնությունը թաքցնում համարձակության և անկախության դիմակի տակ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն իրականում ուժեղ տղամարդու կարիք ունեն, ում չեն կարող մանիպուլյացիայի ենթարկել: Խեցգետին կանայք ցանկանում են ամուր ընտանիք կազմել արժանի տղամարդու հետ, ում կկարողանան հարգել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են վախեր ունենում և ցանկանում են ամուր տղամարդու կողքին լինել: Հենց պաշտպանվածության զգացումն է երջանկացնում Խեցգետիններին:

Երկվորյակներ: Կին Երկվորյակները հոգով երեխաներ են, ում պատասխանատու, լուրջ տղամարդ է հարկավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկայուն են, և միայն ուժեղ տղամարդու կողքին են կարողանում հանգիստ լինել: Երկվորյակները միշտ ձգտում են նոր ու անսովոր բանի, բայց միայն ուժեղ զուգընկերն է կարողանում նրանց ցույց տալ, թե որքան տարբեր ու բազմակողմանի կարող է լինել սերը:

Կարիճ: Կամային Կարիճներն իրենցից ուժեղ զուգընկերոջ կարիք ունեն, ում կարող են հարգել ու գնահատել: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները միայն այդպիսի տղամարդու կողքին կարող են ներքին հանգստություն ձեռք բերել, երջանկանալ: Կին Կարիճները դիմացկուն են, ուժեղ, բայց սիրային հարաբերություններում երազում են սիրված, պաշտպանված լինել: