Իրանի նախագահն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի


13:30 , 25 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին աշխարհի մուսուլմաններին կոչ է արել «հանցագործների առջև կարմիր գորգեր փռելու փոխարեն»՝ միավորվել ընդդեմ Միցայալ Նահանգների:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռոհանին այս մասին ասել է մուսուլմանական աշխարհի միասնականության թեմայով Թեհրանում կայացած համաժողովի շրջանակում:

«Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի, ենթարկվելը կնշանակի դավաճանել մեր կրոնն ու այս տարածաշրջանում  մեր սերունդների ապագան: Մենք պետք է ընտրություն կատարենք. կա՛մ կարմիր գորգեր փռենք հանցագործների առջև, կա՛մ ուժով կանգնենք անարդարության դեմ ու հավատարիմ մնանք մեր մարգարեին, մեր Ղուրանին ու մեր իսլամին»,- ասել է Իրանի նախագահը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։