Օգտվեք մրջնաբույն պատրաստելու այս բաղադրատոմսից և հիացրեք Ձեր սիրելիներին նրբաճաշակ ու համեղ թխվածքով


12:00 , 25 նոյեմբեր, 2018

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Փափկած կարագը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ձուն և շարունակել հարել:
    mrjnabuyn-2
  2. Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ապա ավելացնել ձվային զանգվածին և հունցել փափուկ խմոր: Շատ կարևոր է. որ խմորը հունցեք շատ արագ և չափից ավել չտրորեք այն, որպեսզի ստանաք նուրբ և փխրուն: Հակատակ դեպքում խմորը կդառնա պինդ և ձգվող:
    mrjnabuyn-3
  3. Խմորը կլորացնելով վերածել գնդի, փաթաթել ցելոֆանով և տեղափոխել սառնարան 30-40 րոպեով:
    mrjnabuyn-4
  4. Պատրաստի խմորը անցկացնել մսաղացով՝ ստանալով երկար պարաններ, ապա հավասարաչափ փռել դրանք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
    mrjnabuyn-6
  5. Թխել ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
    mrjnabuyn-7
  6. Թողնել թխվածքը սառչի, ապա տեղադրել մեծ ամանի մեջ և ձեռքերով խառնելով վերածել փշրանքի: Վրան լցնել եփված խտացրած կաթը և լավ խառնել:
    mrjnabuyn-8
  7. Ստացված զանգվածից 1-ական ճ/գդ լցնել կեքսերի համար նախատեսված թղթե ձևամաների մեջ, վրան տարածել մի քիչ հալեցրած շոկոլադ և մատուցել:
    mrjnabuyn-9
    mrjnabuyn-10