Հյուսիսափայլը և լուսնային ծիածանը՝ մեկ լուսանկարում


20:00 , 24 նոյեմբեր, 2018

Բրիտանացի լուսանկարիչ Չադ Բլեյքլին բացառիկ երևույթ է լուսանկարել: Նա մեկ ժապավենում ֆիքսել է բնության երկու հազվագյուտ և գեղեցիկ երևույթ՝  հյուսիսափայլը և լուսնային ծիածանը, փոխանցում է Daily Mail-ը:

Լուսանկարն արվել է Շվեդիայում՝ Լապլանդիայում, Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս ընկած տարածքում:

Մասնագետների խոսքով՝ երկու երևույթների՝ միաժամանակ ի հայտ գալու պատճառը օդում խոնավության բարձր մակարդակը և լիալուսինն են:

Բլեյքլին խոստովանել է, որ իր ամբղջ պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է նման բանի ականատես եղել: