Վարչապետը ցանկացած պահի կարող է նոր թեկնածու առաջադրել. ՏՄՊՊՀ նախագահն` իր պաշտոնավարման մասին


15:40 , 24 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իմ պաշտոնավարման հետ կապված որևէ արտառոց երևույթ չկա` ես ավելի քան 20 տարի է, ինչ անընդմեջ աշխատում են պետական կառավարման համակարգում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շարունակելու է պաշտոնավարել նաև հետագայում:

Շաբոյանը նշեց, որ պետական համակարգում աշխատանքի է անցել ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո: «Սկսել եմ զրոյից՝ փորձաշրջանից և հերթով անցել պետական կառավարման համակարգի տարբեր պաշտոններով: Աշխատել եմ տնտեսության տարբեր ոլորտներում, զուգահեռաբար` միջազգային ֆինանսական կազմակերպություններում: Երբեք պաշտոնից կառչած չեմ եղել: ՀՀ Սահմանադրության համաձայն` վարչապետը ցանկացած պահի կարող է նոր թեկնածու առաջադրել իմ պաշտոնի համար»,-ասաց Շաբոյանը:

Նրա խոսքով` նորմալ մարդու համար պետական պաշտոնը մեծ բեռ և լուրջ պատասխանատվություն է: Շաբոյանի հավաստմամբ` ինքը սրտացավորեն է կատարել իր աշխատանքը, ուստի կարող է շատ հանգիստ իր տեղը զիջել նոր թեկնածուին: