«Նոր ԱԺ-ն կընտրվի ողջ ժամկետով գործելու համար, իսկ Արցախում տեղի կունենան ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ». Նիկոլ Փաշինյան


16:01 , 24 նոյեմբեր, 2018

Այս պահին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը գտնվում է Աջափնյակ վարչական շրջնում։ Նրանց միացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյան։

Փաշինյանը, դիմելով Աջափնյակի բնակիչներին, հայտարարեց, որ հավատում է ժողովրդի ստեղծարար տաղանդին, աշխատասիրությանը։ Ըստ նրա՝ այս քայլարշավով ավարտվում է մարտի 31-ին սկսած քայլարշավի փուլը։

Երթն ընթանում  է «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով։

«Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորություններ են ստեղծում:

«Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են՝ կախարդական փայտիկը ո՞րն է: Կախարդական փայտիկն այն է, որ երկրում երկու ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է: Որտե՞ղ եք տեսել, որ երկրում մեկ-երկու ամսում գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելանա: Բա կախարդական փայտիկ չէ՞ այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում: Եթե կախարդական փայտիկ չէ, մի հատ նմուշի համար չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է, և այդ կախարդական փայտիկն ամեն օր գործում է:

Կախարդական փայտիկ չէ՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և, ով զարմանք, քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր ընկալել են իր ուղերձը ու իրենց աշխատակիցներին սպիտակ դաշտ են բերել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մարդկանց ամեն ինչով օգնելու են, որպեսզի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի, որպեսզի կարողանան հարստանալ և հարստացնել:

«Նոր ԱԺ-ն կընտրվի ողջ ժամկետով գործելու համար, իսկ Արցախում տեղի կունենան ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ». Փաշինյանի արձագանքը Սեֆիլյանին


Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի համար կարծես թե ընտրությունները վաղուց տապալված են: Այս մասին համերևանյան երթին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե համերևանյան երթը նպատակ ունի տապալելու ընտրությունները:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կձևավորեն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն կլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից, վարչապետի պաշտոնակատարն ասաց.  

«Բա ի՞նչ ենք արել, սևաթույր պաստառները չե՞ք տեսել… Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,- նշեց նա: 

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի մեկ այլ հայտարարությանը, թե մինչև 2020 թ․-ի ընտրությունը պետք է հեղափոխություն, իշխանափոխություն տեղի ունենա նաև Արցախում, որպեսզի պայթյուն չլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն ասել է՝ լիարժեք աջակցությունն է հայտնում Արցախի իշխանություններին և ժողովրդին և համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, և ժողովուրդը կընտրի իշխանություն, որոշիչ ուժը Արցախն է: