Քաղաքում ղալմաղալ անելու փոխարեն կառավարության անդամները կարող էին երկրի մի կարևոր հարցով զբաղվել


14:25 , 24 նոյեմբեր, 2018
Մի ամբողջ օր քաղաքի փողոցներում ղալմաղալ անելու փոխարեն կառավարության անդամների պաշտոնակատարները կարող էին հազար ու մի պրոբլեմ ունեցող մեր երկրի մի հարցով զբաղվել: Կարո՞ղ էին, բայց արդյո՞ք կարող էին: 

Մեծն Ջիվանու «ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ» բանաստեղծությունից մի հատված՝ երևի հենց մեր օրերի համար․

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք։

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։

Մի խոսքով՝ ով հասկացավ, սիգնալ տա: