Արտակ Զաքարյան. Երևանյան երրորդ գլոբալ ֆորումը այդպես էլ մնաց իշխանությունների կողմից անտեսված կամ ձախողված:


12:40 , 24 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հիշեցրել է, որ այս տարի  Երևանը պետք է ընդուներ «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» միջազգային գլոբալ երրորդ ֆորումը։ Սակայն այն մնաց անտեսված կամ ձախոխված իշխանությունների կողմից։

«2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վիգեն Սարգսյանի, Կարեն Նազարյանի և իմ համատեղ ջանքերով, Երևանում հիմնադրվեց «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումը, որին մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանների, գործադիր իշխանությունների ու հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կրոնական բարձրաստիճան պատվիրակություններ:

2016թ. Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանական հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումը, որտեղ որոշվեց այն դարձնել պարբերական գործող միջազգային հարթակ՝ երկու տարին մեկ հրավիրվող պարբերականությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ