13:00 , 24 նոյեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
Ռուսական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լոկոմոտիվի» նկատմամբ:
Ակումբի մամուլի ծառայությունը YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում թիմի ֆուտբոլիստները հանդերձարանում տոնում են հաղթանակը:
Հատկանշական է, որ տեսանյութի մեծ մասը նկարված է թիմի բուլղարացի կիսապաշտպան Նիկոլայ Դիմիտրովի տեսախցիկով:
Այժմյան անվանումով սա «Ուրալի» առաջին հաղթանակն էր «երկաթուղայինների» հետ դիմակայությունների պատմության մեջ (մինչ 2003 թվականը ակումբը կոչվում էր «Ուրալմաշ»):
«Լոկոմոտիվը» 25 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ուրալը» այս հաղթանակից հետո ունի 22 միավոր և բարձրացել է 6-րդ տեղ: