«Half A Goddess». կայացավ Սրբուկի նոր տեսահոլովակի պրեմիերան


12:15 , 24 նոյեմբեր, 2018

«Half a Goddess». այսպես է կոչվում Սրբուկի նոր երգն ու տեսահոլովակը, որի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ րոպեներ առաջ։ Երգի երաժշտության հեղինակը Lost Capital-ն է, խոսքերի հեղինակ` Theea Miculescu: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է։ Երգի եւ տեսահոլովակի կոնցեպտը մշակվել եւ ստեղծվել է «Factory production»-ի կողմից։

Ուկրաինական «The Voice» նախագծին մասնակցելուց եւ ֆինալիստների շարքում հայտնվելուց հետո սա Սրբուկի առաջին երգի եւ տեսահոլովակի ներկայացումն է, որտեղ երգչուհին ներկայանում է նոր կերպարով, թարմ զգացողություններով եւ էներգետիկայով։