«Ժողովուրդ». Արդեն մեկ շաբաթ է՝ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը եր­թուղի դուրս չեն գալիս, շահագործող ընկերությունները ֆինանսական խնդիր­ներ ունեն


10:20 , 24 նոյեմբեր, 2018
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը եր­թուղի դուրս չեն գալիս: Այս մասին «Ժո­ղովուրդ» օրաթերթը չի դադարում բնա­կիչներից դժգոհություն ստանալ: 

Մեզ հայտնի դարձավ, որ երթուղիների չաշ­խատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիր­ներն են: «Ժողովուրդ» օրաթերթը զրու­ցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ու­նենում՝ նշված երթուղիները փոխարի­նելու ուղղությամբ: 

Նրա խոսքով՝ 7 համարի միկրոավտոբուսը և 17 համա­րի ավտոբուսը սպասարկող ընկերու­թյունը սնանկ է ճանաչվել: «Հավանա­բար համար 4 ավտոբուսային երթուղին կշրջանցի այդ հատվածը, բայց ստույգ չեմ կարող ասել: 

Այս պահին քննարկումներ են ընթանում»,- տեղեկացրեց Նավա­սարդյանը: Տեղեկացնենք, որ Հայաս­տանում արդեն սովորական է դարձել երթուղիների սնանկանալը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: