«Մտածում եմ` ո՞նց էի ապրում առանց ձագուկիս». Մադոննան` մայրանալու, ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու և նոր ֆոտոշարքի մասին


00:00 , 24 նոյեմբեր, 2018

Life.tert.am-ը գրում է.

Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը` ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, իրենց առաջնեկի` Անաիսի ծննդից հետո վերադարձել է ակտիվ աշխատանքի։ Մադոննան մայրանալուց հետո նոր ֆոտոշարք է  անցել, որը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել ինչպես աշխատանքի, այնպես էլ նոր կարգավիճակի ու դստեր մասին։

Նոր ֆոտոշարքի մի մասում Մադոննան նկարահանվել է ընկերուհու` հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ, մյուս մասում` միայնակ։ Ինչպես իր նախորդ ֆոտոշարքերում, այս անգամ ևս Մադոննան պահել է ոճային իր գիծը։

«Իսկապես, իմ ֆոտոշարքերում հստակ երևում է, որ ոճային մի գիծ կա։ Իմ լուսնկարների 90 տոկոսն անում է տաղանդավոր Աննա Սողոյանը, որը չի մասնակցել լուսանկարչական որևէ դասընթացի, սակայն շատ ավելի լավ է զգում և ֆիքսում գեղեցիկը»,– նկատեց նա։

Մոտ մեկ ամիս է, ինչ Մադոննան վերադարձել է աշխատանքի։ Արմնյուզի «Առաջին ծրագրից» նա տեղափոխվել է «Երեկոյան Երևան», որի շրջանակում ևս շարունակում է ներկայացնել նորաձևության անցուդարձն ու թրենդները։

Հաղորդավարական աշխատանքից զատ Մադոննան զբաղվում է ոճաբանի իր աշխատանքով, որն անում է մեծ հաճույքով։ Վերջերս նա մրցույթ էր հայտարարել Ինստագրամի իր էջում, որի հաղթողներին խոստացել էր կերպարային փոփոխություն և ֆոտոշարք։ Մրցույթը 2 հաղթող ունի, որոնց հետ Մադոննան շուտով կսկսի աշխատելմ իսկ ոճափոփոխության ընթացքը կհրապարակի Ինստագրամում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։