Գյումրեցիները նրան անվանում են հրեշ. բա մեկը չկար, Գյումրիից, ձեզ ասեր՝ ցուցակի մեջ չդնեք


23:36 , 23 նոյեմբեր, 2018
Գիտեք, թե ինչու՞ Գյումրիում դեռ կան տնակներում ապրող հարյուրավոր ընտանիքներ:
Որովհետև տարիներ շարունակ կենտրոնական իշխանությունները ու իրենց դրածո մարզպետ մուրզպետները պաշտոնավարման ընթացքում մտածել են բացառապես իրենց սեփական կարիքների համար:
Շիրակի մարզում, իննսունականների սկզբներին մի գավառապետ կար, անուն ազգանունը՝ Անդրանիկ Քոչարյան: 
Ըստ օդում կախված լուրերի, այս սուբյեկտը մասնագիտացված է եղել տարբեր այլանդակությունների, մարզ ուղարկած օգնությունները, երկրաշարժից հետո դեռ կանգուն մնացած մարզի նյութական ակտիվները յուրացնելու հարցում:
Երևի դա է եղել պատճառը, որ նրան գյումրեցիներն անվանում են՝ հրեշ:
Ասենք դուք չեք իմացել, երբ այս մարդուն դնում էիք ձեր ցուցակի մեջ, բա մեկը չկար, Գյումրիից, ձեզ ասեր, որ նման բան չանեք, պարզպես չանեք: