22:40 , 23 նոյեմբեր, 2018Tert.am-ը գրում է.
Բելառուսական 42.tut.by պարբերականը հոդված է հրապարակել Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին:
Պարբերականի տվյալներով՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:
Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի ավելի քան 150 տանկ, 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։