Օգտակար միջոցներ՝ միրգն ու բանջարեղենը թարմ պահպանելու համար


01:40 , 24 նոյեմբեր, 2018

Դադարեք ձեզ մեղադրել այն բանի համար, որ դուք շատ փչացած սնունդ եք թափում։ Փորձեք այս միջոցները, որպեսզի կարողանաք երկարացնել մրգերի և բանջարեղենի պահպանման ժամկետը։

Հատապտուղներ. լվացեք քացախուվ

Մինչ հաապտուղները սառնարան դնելը լվացեք այն ջրի և քացախի խարնուրդով(1:3 հարաբերակցությամբ)։ Այս ախտահանման գործընթացը հատապտուղները կպաշտպանի բորբոսից։ Վերջում այն մեկ անգամ էլ լվացեք ջրով և չորացրեք։

Ավոկադո. լվացեք կիտրոնի հյութով

Ավոկադոն իր մեջ հատուկ ֆերմենտներ է պարունակում, որը թթվածնի հետ շփվելիս հաղորդում է շականակագույն՝ ոչ ախորժալի տեսք։ Այս ամենից խուսափելու համար այն լվացեք կիտրոնի կամ լայմի հյութով։ Ավոկադոն կարող եք պահել նաև սոխի կտորների հետ։ Սոխի մեջ առկա գազը, որի պատճառով մենք սովորաբար լացում ենք, նույնպես կարող է ավոկադոն պաշտպանել թթվելուց։

Գազար. պահպանեք այն ջրի մեջ

Որպեսզի խուսափեք գազարի չորանալուց՝ սկզբում այն ազատեք կանաչ տերևներից(տերևները կարող են սննդարար նյութերը քաշել արմատի մեջից)։ Գազարը շատ լավ պահպանում է խոնավությունը, այդ իսկ պատճառով էլ այն տեղադրեք ջրով լցված տարայի մեջ և պահպանեք այն սառնարանում։

Կիտրոն. մասերի մի բաժանեք

Եթե ձեզ հարկավոր է կիտրոնի հյութ, ապա այն կտրատելու փոխարեն ուղղակի ծակեք և այդպես քամեք։ Այսպես դուք կարող եք անհրաժեշտ քանակությամբ հյութ քամել և չեք փչացնի ուղջ կիտրոնը։

Կարտոֆիլ. պահպանեք այն խնձորի հետ

Խնձորը էթիլեն է արտադրում, որը կարող է կարտոֆիլը ավելի երկար ժամանակ թարմ պահպանել։

Լոլիկ. պահպանեք սառնարանից դուրս՝ գլխիկները դեպի ներքև

Լոլիկը չի սիրում սառնություն։ Եթե դուք այն պահպանեք սառնարանում, ապա այն շատ շուտ կկորցնի իր համն ու տեսքը։ Պահպանեք այն սենյակային ջերմաստիճանի պայմաններում և շրջեք այն գլխիկով դեպի ներքև, քանի որ պտուղի այս հատվածը ամենաուշն է հասնում։