Ամերիկուհին ողջ է մնացել «ներքին գլխատումից» հետո


00:00 , 24 նոյեմբեր, 2018

ԱՄՆ Միչիգան նահանգի Սիդար Սփրինգս քաղաքի բնակչուհին կարողացել ողջ մնալ, երբ ավտովթարի հետևանքով նրա ողնաշարն առանձնացել է գանգից, գրում է Newsweek-ը:

Վթարի ականատեսն է եղել տուժածի՝ Լիլա Դելայնի ամուսինը: Նա ձեռքով պահել է կնոջ գլուխը մինչև բժիշկների ժամանելը: Այդպիսով կինը կարողացել է շնչել:

Վիրաբույժ Չարլզ Գիբսոնի խոսքով՝ հազվադեպ է պատահում, որ այսպիսի վնասվածքից հետո մարդիկ ողջ մնան: Սակայն կինն այժմ քայլում է, կանգնում և վարժություններ կատարում: