Կապիտալը լվացքի մեքենայում թաքցրած հոլանդացուն փողեր լվանալու մեջ են կասկածում


20:20 , 23 նոյեմբեր, 2018

Ամստերդամում փողեր լվանալու կասկածանքով տղամարդու են ձերբակալել: Ոստիկանությունը նրա լվացքի մեքենայում խոշոր գումար է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է De Persgroep-ը:

Չգրանցված բնակիչերին հայտնաբերելու համար  գործողության շրջանակում ոստիկանները 350 հազար եվրո են հայտնաբերել: Տանը գտնվող 24-ամյա տղամարդը բերման է ենթարկվել:

Նշվում է, որ իրավապահները հայտնաբերել են նաև մի քանի բջջային հեռախոս, հրազեն և փող հաշվող սարք: