Yerkir.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունից պահանջել է հստակեցնել Ռուսաստանում և Թուրքմենստանում բելառուսների կատարած շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի հաշիվներն ու ստանալ դեռևս չվճարված վարձատրությունը. հայտնում է ТАСС-ը:
«Ինձ զեկուցում են, որ մինչ օրս ստացված չէ Գառլիկի (Թուրքմենստանի արևելքում) լեռնահարստացման կոմբինատի կառուցման գումարը: Ես սպասում եմ այդ հարցի լուծմանը: Բացի այդ՝ ռուսները դեռ չեն վճարել ֆուտբոլի աշխարհի առաջնությանն համար Կալուգայում կառուցված օբյեկտների դիմաց»,- ասել է Լուկաշենկոն: