Ոստիկանին կծելու պատճառով ձերբակալված շանն ազատ են արձակել


18:00 , 23 նոյեմբեր, 2018

Ոստիկանին կծելու համար ինն ամսով ձերբակալված Բանգլ մականունուվ չաու-չաու շնիկին ազատ են արձակել Մեծ  Բրիտանիայի ապաստանից, փոխանցում է Daily Mail-ը:

Շունն ազատ է արձակվել, երբ կենդանիների հազարավոր սիրահարներ պահանջել են նրան ազատ արձակել և համապատասխան ստորագրահավաք կազմակերպել:

Նշվում է, որ չորս ամսական շանն ապաստան են տեղափոխել, սակայն նրա տերերին՝ Հեյս ամուսիններին չեն հայտնել կենդանու գտնվելու վայրը:

Սակայն հասարակության ճնշման ներքո ոստիկանությունը շանը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել:

Բանգլը կծել է իրավապահ մարմնի աշխատակցի ձեռքը և ոտքը: