Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն


16:27 , 31 մայիս, 2013

Երբեք չշփոթել մեկը՝ մյուսի հետ, երբեք։ Այսօր բոլշևիզմի և ազգայինի արյունապղծությունից ծնվել է մի սարսափելի հիբրիդ, որը դանդաղ, բայց հաստատուն կերպով կործանում է այն ամենը, ինչը դեռևս մնացել է Հայությունից։ Հոգեպես ծույլ մեր մտավորականությունը, մեր Սփյուռքը, անգամ «ազգային» դեմքերը, հիպնոսացված են մոնղոլական այս կործանիչ արշավանքից, որը տեղի է ունենում մեր Հայրենիքում: Կարո՞ղ է արդյոք աստվածապաշտ մարդը իրեն թույլ տալ պայքարել սրանց դեմ: Այո՛, կարող է, Հիսուս ասել է չհակառակվել Չարի հետ, բայց երբե՛ք չի ասել, որ ենթարկվենք Չարին։ Հենց այստեղ է, որ պետք է հստակ իմանալ, որ Չարի դեմ պայքարն անգամ սրբագործված է։ Չէ՞ որ Հիսուս մահից հետո իջավ Դժոխք և կործանեց այն։ Դրա համար է, որ ես այս իշխանությունը կոչում եմ Սատանայապետություն։ 
Այն տարբերությունը, որ գոյություն ունի մեր և նրանց միջև, մեր մերձեցումը իրար դարձնում է անհնարին։ Մենք նրանց չենք կարող ո՛չ հասկանալ, ո՛չ հարգել, ո՛չ էլ հանդուրժել որևէ կերպ։ Նրանք պետք է հեռանան, քանի դեռ տեղի չի ունեցել սարսափելին, որտեղ կործանվողն իրենք են լինելու։ Սա նաև որպես դաս, մնացած բոլոր աղանդավորների համար։
Հանուն Ազատ և Անկախ Հայրենիքի։