Ի վերջո ո՞ւմ էր ձեռնտու սաուդցի լրագրող Խաշոգիի սպանությունը


11:14 , 23 նոյեմբեր, 2018
Շատ պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ ի վերջո ո՞ւմ էր ձեռնտու սաուդցի լրագրող Խաշոգիի սպանությունը, որը ինչպես և ակնկալվում էր, անհարմարություններ և լարվածություն կբերեր ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։ Սցենարներից մեկի համաձայն՝ լրագրողի սպանության գործում կարող են ներգրավված լինել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ չպետք է բացառել, որ նշյալ գործում իրենց մասնակցությունն ունեցել են նաև Թուրքիայի հատուկ ծառայությունները։