Փող ունենալ ապրելու՞ համար, թե՞ ապրել փող ունենալու համար


16:01 , 31 մայիս, 2013

Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ: Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ «ի տարբերություն մյուս ապրանքների» դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի են: Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները: Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել: Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ: Փող` ինչի համար ապրում ու պայքարում է ամբողջ աշխարհը: Փող`հաց, ջուր, կյանք, առողջություն, պաշտոն, պատերազմ, սեր, երջանկություն, սպանություն, կաշառք: Չեմ կարծում, թե կա այս կյանքում ինչ-որ բան, ինչ հնարավոր չէ փողով գնել: Մարդկությունն արդեն այնքան է երկրպագում և այնքան է սրբացրել փողի արժեքը, որ նունիսկ մարդկային արժեքները կարելի է գնել: Արդյոք կգա՞ մի ժամանակ, երբ մարդկությունը կգնահատի իրեն, այլ ոչ թե փողի արժեքը: Մենք խոսում ենք քաղաքականությունից, երկրի վիճակից, արտագաղթից, մարդկանց հարստություններից, աղքատության բարձր տոկոսներից, թանկությունից: Մարդիկ, ովքեր փողի մոլուցքով են տառապում, նրանց աչքին ընդամենը մեկ բան է երևում՝ փող, այն մարդիկ, ովքեր փող չունեն, նրանց աչքին էլ է ընդամենը մեկ բան երևում՝ փող: Այս կյանքում եթե յուրաքանչյուր հարուստ օրական ծախսի 0.5-0.10%-ով, տարեկան 15-20 աղքատի օգնի, 4-5 տարվա ընթացքում աղքատ և սոված մարդ էլ չի լինի:


Փողը միջնորդ է առարկայի ու պահանջմունքի միջև, կյանքի ու մարդու կենսական միջոցների միջև:

Փողը լավ ծառա է, բայց վատ տեր /Բեկոն:

Շատ մարդիկ կլինեին ավելի վատը, եթե նրանց կալվածքները լինեին ավելի լավը:

Հարստությունը ոչ թե հարստություն ունենալն է, այլ այն նպատակասլաց օգտագործելու կարողությունը /Սերվանտես:

Հարստությունը նման է ծովի ջրի՝ ինչքան շատ ես խմում, այնքան ավելի շատ ես ծարավում:

Դրամի հզորությունը տանում է դեպի առաջացումն ամենածույլ ազնվականության` փողի պարկի ազնվականության /Բալզակ: