«Ժողովուրդ». Ժամկետանց ապրանքը ինչով էլ փաթե­թավորես, ներսում նույն ժամկետանցն է մնում. ՔՊ մամուլի խոսնակը՝ ՀՀԿ-ի պաստառների գույների մասին


11:00 , 23 նոյեմբեր, 2018
«ԱԺ ընտրություններում ՀՀԿ նա­խընտրական բուկլետները, քարոզչական պաստառները սև-սպիտակ գույ­ների համադրությամբ են: Սա, թերևս, պատահական չէ, եթե հիշենք, թե ինչպես էր Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշ­ինքը քաղաքական դաշտը բաժանել սպիտակի և սևի՝ հեղափոխականնե­րի ու հակահեղափոխականների: 

Ու հիմա սրանով ՀՀԿ-ն կարծես իրեն դիրքավորում է քաղաքական դաշտի գունային նույն այդ բաժանման մեջ, թեև «Իմ քայլը» դաշինքն այս ան­գամ դեռ քաղաքական ջրբաժաններ չի քաշել, իսկ ՀՀԿ ցուցակը գլխավո­րող Վիգեն Սարգսյանը վերջերս քաղաքական դաշտը սևերի և սպի­տակների բաժանելը որակեց որպես ֆաշիզմ: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության մամուլի խոս­նակ Վահան Կոստանյանը, անդրա­դառնալով այս հարցին, ասաց. «Երևի թե քաղաքական PR-ի նոր ձև է գտել: Թե դա ինչքանով իրենց կօգնի, կերևա ընտրություններից հետո: Մի­այն մի բան կարող եմ ասել, ժամկետանց ապրանքը ինչով էլ որ փաթե­թավորես, ներսում նույն ժամկետանցն է մնում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: